Աշխարհի մեծ մասում այսօր «տոնում» են «Հելոուինը», որն իր մեջ սատանայապաշտական տարրեր է պարունակում: Հայաստում ևս, մասնավորապես Երևանում, հատկապես վերջին տարիներին մեծ ոգևորությամբ են տոնում այս տոնը՝ տարաբնույթ դիմակներ կրելով, դդումներին կտրվածքներ տալով և վախենալու կերպարանքներ ընդունելով:

«Հելոուին» տոնը սկսել են նշել շատ վաղուց' Բրիտանիայում և Հյուսիսային Ֆրանսիայում: Հեթանոսական ժամանակներում այս տարածքներում ապրող ցեղախմբերը (հիմնականում կելտերը) տարին բաժանում էին երկու մասի' ձմեռ և ամառ: Արդեն 9-րդ դարում, երբ ամբողջ Բրիտանիայում տարածվեց քրիստոնեությունը, այդ հնագույն ավանդույթները խառնվեցին, և ծնունդ տվեցին մի նոր տոնի' Բոլոր Կաթոլիկ Սրբերի տոն' All Hallows Even: Ավելի ուշ այն անվանվեց Halloween: Ամբողջ ձմեռ Արևի աստվածը գերի էր ընկնում Մեռածների և խավարի Աստծու' Սաուինի մոտ: Նոյեմբերի 1-ին ցեղախմբերը տոնակատարություն էին կազմակերպում' ի պատիվ Սաուինի: Ըստ հնագույն լեգենդի՝ այդ գիշեր դժոխքի դռները բացվում են աշխարհի առջև, և դժոխային կերպարանքները ներխուժում են երկիր: Ավանդույթի՝ համաձայն' երեկոյան մարդիկ վառում են լապտերները, որպեսզի վախեցնեն չար հոգիներին:

Տոնի խորհրդանիշն է' Halloween-ի դդմե գլուխը: Դդումը խորհրդանշում է չար ոգիների կործանարար ուժը, որի միջից արձակված կրակը վախեցնում է նրանց:

Մոլորված են նրանք, ովքեր կարծում են, թե տոնակատարությունն ուղղակի ուրախ ժամանց է: Առաջին հայացքից «անմեղ» թվացող տոնն իր մասնակիցներին կամա թե ակամա մասնակից է դարձնում սատանայի պաշտանմունքի ծեսի: Կրոնաբան չեմ, ոչ էլ մոլեռանդ քրիստոնյա, ուղղակի հասարակության հերթական մտավոր դեգրադացիան է մտահոգությանս առիթը:
Այդ անհասկանալի օրը կտրուկ ավելանում է հանցագործությունների մեծ թիվը, դիմակներով մարդիկ գողության, խարդախության ու նմանատիպ այլ զանցանքներով են զբաղվում: Այստեղ թաքնված են նաև լուրջ բիզնես շահեր, մասնավորապես դիմակների ու հագուստների պատվերների մեծ թվաքանակներ է վաճառվում, սա նույնպես հատուկ մշակված պլանային դոկտրին է:

Բոլորս պետք է փաստենք, որ սա հայ ազգի տոնը չէ, մենք երբևէ այդպիսի ազգային տոն չենք ունեցել: Դրա փոխարեն մենք ունենք մեր սեփական տոները, որոնք, սակայն, բավականաչափ չեն քարոզվում, եթե չասեմ, որ ընդհանրապես մղված են հետին պլան: Առաջարկում եմ այս անհասկանալի ու վուլգար արևմտյան արժեքի փոխարեն նման շքեղորեն ու մեծամաշստաբ տոնել, ասենք, «Բարեկենդան»-ը, որն ի դեպ կրկին դիմակներով են տոնում:

Ցանկացած միջոցառման նախապատրաստվելիս և այն հանրության լայն շրջանում քարոզելուց առաջ' հարկ է այն արմատապես ուսումնասիրել, հասկանալ, թե իրականում ինչ է քարոզում, ապա լծվել դրա PR կամպանիային: Տոնի խորհուրդը պետք է իմանալ հիմքից' չմոռանալով, թե իրականում դու որ արժեհամակարգի և գենետիկ հոգեկերտվածքի կրողն ես: Հակառակ դեպքում՝ երևույթը տառացի կրկնօրինակումն ու համընդհանուր պրոպագանդան հղի է կործանարար հետևանքներով: