Տրամաբանորեն համաներում կարող է լինել, եթե կա համապատասխան դատավճիռ: Այլ խոսքով չի կարելի ներում շնորհել որևէ կասկածյալի, որի դատաքննությունը դեռ ընթացքի մեջ է և պարզ չէ, վերջնական դատավճռի համաձայն ինչ աստիճանի հանցավորության մեջ է հիշյալը մեղադրվելու:


ԱԺ-ին ներկայացված համաներման օրենքի նախագծով Հայաստանը սահմանում է երկու միջազգային ռեկորդ:


Ա) Համաներման օրենքով հատուկ կետ հատկացնելով «Սասնա ծռեր» խմբին, աշխարհում դառնում է առաջին երկիրը, որ ներում է շնորհում միջազգային բոլոր չափանիշներով ահաբեկչական ակտ իրականացրած խմբի անդամներին:

Բ) Հիշյալ խմբի անդամներին համաներում է շնորհում այն պայմաններում, երբ չկան վերջնական դատավճիռներ:
Կառավարության կողմից ներկայացված համաներման առաջարկը մասնավորապես կանխելով «Սասնա ծռեր» խմբի դատաքննության ընթացքը համարվում է դատական իշխանության աշխատանքներում գործադիրի միջամտություն՝ կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրությունը: