Երբ դուք Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի հռչակագիչ ստորագրելը տանում և կապում եք Հայաստան-ԱՄՆ վերջին շփումների հետ ու մեղադրում եք Հայաստանին ԱՄՆ-ի հետ սխալ քաղաքականություն վարելու մեջ, ապա հիշեք, որ այդ ըթնացքում Իսրայելը հերթական ռազմական տեխնիկայի խմբաքանակն է ուղարկում Ադրբեջան ու ամբողջությամբ պատահական դա հայտնվում է Ադրբեջան-Իրան առաջնագծում:

Իրան համար մենք երբեք փակ պետություն չենք եղել ու առավել ևս հավատարմության երդում չենք տվել, որպեսզի զրկված լինենք աշխարհի տարբեր երկրների հետ հանդիպումներ ունենալուց:

Ամեն ինչ իր տեղն է ընկնում, երբ պարզվում է, որ նման հռչակագիր մինչև այս դեռ 2 անգամ էլ ստորագրվել է Իրանի կողմից՝ 2012 թվականին Նախիջևանում, 2017 թվականին կարծեմ կրկին Թուրքիայում:

Այս քողի տակ պարզ է դառնում, որ Իրանը զուտ մահմեդականության արդյունքում ստորագրում է նման հռչակագրերը, սակայն իրականում մեկ այլ քաղաքականություն է վարում Հայաստանի հետ:

Նման հռչակագրի ստորագրումից հետո համարել, թե Հայաստան-Իրան հարաբերությունը գլորվեցին անդունդը, պարզապես միամիտ մարդու կարծիք է: Սակայն պետք է հաշվի առնել, որ նման քայլերով հարաբերությունները գլորվում են ԴԵՊԻ անդունդը ու պետք է աշխատանքներ իրականացնել հենց պաշտոնական Թեհրանի հետ, որպեսզի շահերի բախում հաղթի մահմեդականության հաշվին որոշումներ կայացնելուն: