Մի փոքր ղարաբաղյան խնդրի մասին՝ ԱԺ-ում 2008թ. իմ ելույթներից մեկի մոտավոր վերարտադրությամբ:


Որքան էլ խնդրի ֆրեյմինգը՝ շրջանակումը (տվյալ պարագայում հակամարտության պատճառած հետևանքների ճնաչումը ի դեմս 6 խնդիրների ու 3 հայտնի սկզբունքների), օբյեկտիվ բացատրություն ու սուբյեկտիվ ասպեկտներ (ՀՀ իշխանությունների անձնական ու քաղաքական պատկերացումներ) ուներ, այն նաև բավական խորամանկ անորոշություն ուներ, որը գայթակղիչ էր թվում երկու կողմերի իշխանությունների համար.

 

1. տարածքային կոմպոնենտ. ՀՀ իշխանությունների կոցեպտում այն տորգի մաս էր /տարածքներ խաղաղության կամ կարգավիճակի դիմաց/, Ադրբեջանի համար սկզբում նպատակ, այսօր անգամ՝ նախապայման ընդամենը խաղաղ մնալու դիմաց: Արդյունքում Հայաստանն ընդունում էր, որ ինքը դրանք իրոք օկուպացրել է և դրանք իրենը չեն. այսինքն, Հայաստանին դրդվում էր առաջին քայլն անել դրանից իրավաբանորեն հրաժարվելու ուղղությամբ: Սրա "շնորհիվ էլ" ռուսներն իրենց Կազանով ու Լավորվյան պլանով ասացին՝ տղերք, դուք ասել եք չէ՞, որ տարածքները ձերը չեն տարածքները, հիմա տվեք:

 

2. կարգավիճակի բաղադրիչ. համաձայնելով ապագայում նոր հանրաքվեի գաղափարին, Հայաստանն ըստ էության իր ձեռքով անուղղակիորեն կասկածի տակ էր դնում այնտեղ անցկացված առաջին հանրաքվեի օրինականությունը, այն պատանդ դարձնում հակամարտության մյուս կողմի՝ Բաքվի կամքից. երբ ու ինչ պամաններում կհամաձայնվի, այն ժամանակ էլ անց կկացվի, մինչ այդ՝ ոչ մի կարգավիճակ կամ դրա ճանաչում: Այս կետի "ուժով" էլ կրկին կազանալավրովյան մոդիֆիկացիաներով ասեցին՝ պետք է գոհ լինեք, որ չեղած տեղը գոնե միջանկյալ կարգավիճակ ենք տալիս:

 


Մնացած բաղադրիչների մասին գրելու զահլա չկա, որովհետև երկու՝ տարածքային ու իրավունքի/կարգավիճակի հարցով ծուղակն ենք մտել ու դուրս գալը բարդ է լինելու: Հիմա էլ փորձ է արվելու մեզ պահել այդ հին շրջանակի մեջ, որտեղ հակամարտության էությունն այնքան է խեղվել, որ Ալևն է որոշում, թե ինչքան է ուզում, ու ուզում է Արցախի կարգավիճակի ճանաչում, թե ոչ: Ես մարգարե չեմ, բայց այս հետևանքների մասին զգուշացրել եմ դեռ հեռավոր 2008-ին: Որովհետև այստեղ կվերափոխեմ Հովիկ Արգամիչի միտքը, այս հարցում գոնե մի փոքր խելք էր պետք: