Նոր ԸՕ-ն պետք ա դրվի հանրաքվեի։ Դա ԸՕ-ի պրոբլեմի միակ հնարավոր լուծումնա ։ Նոր ԸՕ-ն ԱԺ-ում 2 անգամ տապալվելուց հետո պետք ա դուրս բերվի ԱԺ-ի պատերից ու հանձնվի հանրությանը, դրվի հանրաքվեի ու ընդունվի հանրաքվեի միջոցով։
Հանրությունը պետք ա ավելի շատ ու ավելի ուղղակիորեն մասնակցի իր կենսական շահերին առնչվող օրենքների ընդունմանը։ Սահմանադրական օրենքները հատկապես դասվում են դրանց շարքին։
ԱԺ-ն պետք ա դառնա միայն տեխնիկական բնույթի օրենքների ընդունման ու մասնագիտական քննարկումների հարթակ, իսկ սահմանադրական, քաղաքական նոր մշակույթ ձևավորող, խաղի նոր կանոններ սահմանող օրենքները պետք ա ընդունվեն միայն հանրաքվեների միջոցով։
Ուղիղ ժողովրդավարությունը այլընտրանք չունի; Հանրաքվեն պետք ա դառնա ՀՀ քաղաքացու համար սովորական, հաճախակի կրկնվող պրոցեսս, եթե պետք ա՝ ամիսը նույնսիկ մի քանի անգամ հաճախականությամբ։
Ու դա պետք ա արվի տարբեր մակարդակներով՝ ՏԻՄ հարցերից մինչև համապետական նշանակության հարցեր։
Նոր ԸՕ-ն պետք ա ընդունվեր հանրաքվեով, դա հրաշալի նախադեպ կարար լիներ ու նոր շրջափուլի սկիզբ ազդարարեր։ Չգիտեմ ժամանակը ներում ա նման հարց քննարկելու, բայց ստեղծված իրավիճակից գլուխը բարձր դուրս գալու միակ ձևը ԸՕ-ն ԱԺ-ի պատերից դուրս բերելն ու հանրության դատին հանձնելն ա։
Հայաստանի ապագան ուղիղ ժողովրդավարությունն ա ու այն քաղաքական ուժերը, ովքեր դա հռչակելու են որպես առաջնահերություն և ուղենիշ։