Զինծառայության ընթացքում բջջային հեռախոսից օգտվելու արգելքն այլևս չի գործում, սակայն անվտանգության նկատառումներով, զինծառայողներին թույլատրվում է ունենալ բացառապես տեսագրելու, ձայնագրելու, լուսանկարելու հնարավորություն և համացանցի հասանելիություն չունեցող բջջային հեռախոս։ Այդ մասին ասվում է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի տարածած տեսանյութում:
Պաշտպանության նախարարությունը հորդորում է՝ բջջային հեռախոսազրույցների ժամանակ ցուցաբերել զսպվածություն, չքննարկել զինվորական ծառայությանն առնչվող թեմաներ՝ անզգուշորեն չդառնալով գաղտնի տեղեկատվության արտահոսքի պատճառ։
Ժամկետային զինծառայողների և նրանց հարազատների մշտական հեռախոսային կապն ապահովելու նպատակով պաշտպանության նախարարի հրամանի համաձայն ժամկետային զինվորական ծառայության ընթացքում բջջային հեռախոսից օգտվելու արգելքն այլևս չի գործում։