2018 թվականի հոկտեմբերի 28-ին Վրաստանում տեղի են ունենալու հերթական նախագահական ընտրությունները: Ընդ որում, պետության ղեկավարը կընտրվի ոչ թե հինգ տարի, ինչպես նախկինում, այլ վեց տարի ժամկետով: Այս ընտրությունները լինելու են վերջին համաժողովրդական ընրությունները: Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ ապագայում նախագահն ընտրվելու է ոչ թե ուղղակի համընդհանուր ընտրությունների միջոցով, այլ ընտրիչների կոլեգիայի կողմից (բաղկացած 300 մարդուց):


Իհարկե, միայն դասական նախընտրական խոստումներով հիշվելը հեշտ չէր լինի, ուստի թեկնածուները, կախված իրենց հայացքներից ու ապագայի տեսլականից, մի քիչ տեղի են տվել իրենց պատկերացումներին, անդրադառնանք առաջադրված 25 թեկնածուներից «ամենակրեատիվներին»:
Այսպիսով, Գեորգի Լիլուաշվիլին մտադիր է պայքարել Վրաստանում անառակության դեմ և երկրին վերադարձնել դեպի ազգային գաղափարները և արժեքները:
Միխայիլ (Գելա) Սալուաշվիլին ընտրություններում հաղթելու պարագայում խոստանում է իր վրա վերցնել հոգևոր առաքելությունը և ուժեղացնել եկեղեցու ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա:


Երկրի գլխավոր լեյբորիստ Շալվա Նատելաշվիլին նախատեսում է լինել շատ խիստ նախագահ' խոստանալով 30 տարվա ազատազրկման դատապարտել մանկապիղծներին և կրտել նրանց, հեռացնել խաղատները քաղաքներից, Վրաստանի մայրաքաղաք հայտարարել Սուխումին և խորհրդարանը տեղափոխել Ցխինվալի:
Զուրաբ Ջափարիձեն' «Նոր քաղաքական կենտրոն- Գիրչի» կուսակցության թեկնածուն, չի պատրաստվում օգնել ամենքին: Նրա ծրագրերը ներառում են ներում շնորհել բոլոր նրանց, ովքեր մեղադրվում են թմրանյութեր օգտագործելու, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու մեջ, ինչպես նաև վերացնել նախարարների ծախսերի վերահսկումը: Ջափարիձեի նախընտրական բաներները հայտնվել են 18+ կայքերում հետևյալ ձրակերպմամբ' «Ես չեմ խոստանում մեծացնել ձեր չափերը» - ընդ որում մերկ կնոջ ֆոնին:

 

Հիշեցնենք, որ «Գիրչի» քաղաքական շարժումը լիբերտարիանական հայացքներ ունի և գլխավոր հարցը, որը պարբերաբար բարձրացնում է, թմրանյութերի ապաքրեականացումն է: Հենց այս կազմակերպության հայցը վարույթ ընդունեց Սահմանադրական դատարանն ու վճռեց օրինականացնել մարիխուանայի օգտագործումը:
Երիտասարդության կրթության ֆինանսավորում Եվրոպայում, Վրաստանում ապօրինի միգրանտներին օգնություն և մարդու իրավունքների պաշտպանություն- ահա այս ամենը խոստացել է «Եվրոպական Վրաստան-շարժում հանուն ազատության» կուսակցության թեկնածու Դավիդ Բաքրաձեն:
Տաս ընդդիմադիր կուսակցությունների «Ուժը միասնության մեջ է» դաշինքի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն առաջարկում է բարձրացնել ոստիկանության աշխատակիցների և ուսուցիչների աշխատավարձերը և երաշխավորել վարկերի վճարումը 2012թ. կուրսով:

 


Պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլին, ում սատարում է իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը, մտադիր է իրականացնել այն գաղափարը, ըստ որի ծերանոցները և մանկապարտեզները անհրաժեշտ է միացնել, որպեսզի տարեցները կարողանան կիսվել իրենց կյանքի փորձով կրտսեր սերնդի հետ: Բացի այդ, նա մտադիր է պաշտպանել կանանց իրավունքները և լինել կամուրջ ժողովրդի և կառավարության միջև:

Չնայած այն հանգամանքին, որ նախագահը շարունակելու է մնալ գերագույն գլխավոր հրամանատարը և պետության գլուխը, նրա բոլոր որոշումները, բացառությամբ քաղաքացիության, պարգևների շնորհումից, վետոյի իրավունքից ու դատապարտյալներին ներում շնորհելուց, պահանջելու են կառավարության և իշխող կուսակցության հետ համաձայնեցում:

 


Հասկանալի է, որ յուրաքանչյուր թեկնածու փորձում է գրավել ընտրողներին: Սակայն, որքանով են համոզիչ են նրանց խոստումները, կհստակեցվեն միայն հոկտեմբերի 28-ից հետո: Ընդ որում, Վրաստանում բոլորն իրազեկված են, որ ապագա նախագահի լիազորությունները կրճատվել են:
#georgia #presidential #elections