Վարչապետի և նրա ժամանակավոր պաշտոնակատար եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանի գլխավոր հայտարարություններից են եղել Արցախի հարցի լուծմանը արցախցիների ներգրավումը և հայ-ադրբեջանական բանակցությունների օպերատիվ կապի հաստատումը: Նման հայտարարությունների կողքով իհարկե անտարբեր չեն անցնում ադրբեջանցիները և պաշտոնական մակարդակով տրվում է նաև դրանց պատասխանը:
Նախ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի հարցերով բաժնի ղեկավարի տեղակալ Հիքմեթ Հաջիևը հայտարարում է, որ օպերատիվ կապ ասվածը չի նշանակում, որ իրար հետ կապի են դուրս եկել երկրի ղեկավարները կամ ԱԳ և պաշտպանության նախարարները: Ըստ Հաջիևի, հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքում տարբեր մակարդակով շփումներ են լինում երկու կողմերի միջև:
Հետագայում արդեն ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան, անդրադառնում է Փաշինյանի այն հայտարարությանը, որ Արցախի հարցը պետք լուծվի Արցախը բանակցային սեղանին մոտ բերելու միջոցով: Այստեղ արդեն հարց է առաջանում, թե ո՞վ է խափում ժողովրդին: Քանի որ Աբդուլաևան մեղադրում է Փաշինյանին ժողովրդին խափելու մեջ, սակայն հենց ինքը շարունակում է ադրբեջանական կեղծ քարոզչությունը, որը կատարվում է արդեն մոտ 30 տարի ու այս տարիների ընթացքում դա փուչիկ է եղել: Ըստ նրա, ադրբեջանական կողմը խնդրի լուծումը տեսնում է միայն հայկական զորքը Արցախից հանելու եղանակով: Կարծում եմ արդեն պարզ է չէ՞, թե իրականում ով է խաղում ժողովրդի հավատի հետ ու ամեն գնով նրանց կեղծ տեղեկություններ և հույսեր տալիս: