Երևանում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը մամլո ասուլիս է տվել և ակնարկել է, որ արցախյան հակամարտության համատեքստում Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին հնարավոր է..."Եթե ԵԱՏՄ-ն ընդգրկի հետխորհրդային տարածքի բոլոր երկրները, ապա հակամարտություն շատ քիչ կլինի։ Մեր դիրքորոշումն այն է, որ հետխորհրդային տարածքներում հակամարտությունները պետք է լուծվեն բանակցությունների, խորհրդակցությունների և փոխզիջումների միջոցով։ Մենք շահագրգռված ենք, որպեսզի հակամարտություններ չլինեն",-հայտարարել է Պուտինի էմիսարը...

 


Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո Բաքվում կտրուկ ակտիվացել են կեղծ ռուսամետները, որոնք, հաշվի առնելով ՌԴ "կացնային" դիվանագիտությունը , փորձում են Ռուսաստանի իշխանություններին համոզել, որ Ադրբեջանը Մոսկվայի միակ դաշնակիցն է Հարավային Կովկասում... Նույնիսկ այդ խորագրով հուլիսի 1-ին կոնֆերանս էին կազմակերպել Ջաբրայիլի շրջանի Չոջուխ Մարջանլի գյուղում, որին այցելել էին ոչ միայն Ադրբեջանի մոսկովյան այնպիսի լոբբիստներ, ինչպիսիք են Դուգինը, Շևչենկոն և այլք, այլ ՌԴ Պետդումայի պատգամավորներ...

 


Մոսկվային իրենց ռուսամետության փաստը ապացուցելու համար' ազերիները սկսեցին Պուտինի ականջին հաճո ելույթներով հանդես գալ...Օգոստոսի 16-ից սկսվեց "Ադրբեջանը ցանկանում է դառնալ ՀԱՊԿ անդամ" օպերացիան, որը ղեկավարում է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի "Իրավական հարցերի և պետական շինարարության" հանձնաժողովի նախագահ Ալի Հուսեյնլին...Ապշերոնյան սուլթանի սույն մանկլավիկն ալիևյան ԶԼՄ-ներով Մոսկվային հասկացնում էր, թե ինչ կարժենա ռուսների համար, ինչպես Բաքվում են հեգնում ՀԱՊԿ-ին՝ "Պուտինյան ՆԱՏՕ-ին" անդամ դառնալու գինը...Ինչպես պարզ էր, ռուսներից մեծ բան չէր պահանջվում. Մոսկվան, ըստ Բաքվի, ընդամենը պետք է պարտադրեր Երևանին ուղղակի Արցախը զիջել Ադրբեջանին...Այսպիսով, ազերիները, իրենց գինն առաջարկելով, գնդակն ուղարկեցին Մոսկվա, որտեղից պատասխան էին սպասում...

 


Կարելի է ենթադրել, որ Գլազևի Երևանում արած հայտարարությունը հենց Բաքվին հասցեագրված պատասխանն է...Այսինքն' Մոսկվան առաջարկում է Բաքվին սկզբից դառնալ, այսպես կոչված, տնտեսական միության՝ ԵԱՏՄ-ի անդամ, իսկ հետագայում մտնել Պուտինի ստեղծած ռազմաքաղաքական բլոկ՝ ՀԱՊԿ... Երևանին համոզելու համար Գլազևը մի հեքիաթ է հորինել, որ, իբրև թե, Հայաստանն ու Ադրբեջանը նույն տնտեսական միության անդամ լինելու դեպքում շատ արագ կլուծեն Արցախյան հիմնախնդիրը...Այո՛, չեմ կասկածում, որ Մոսկվան այդ խնդիրը կլուծի...Բայց հարցն այն է, թե ի՞նչ կարժենա դա Հայաստանի համար...

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը նավթ և գազ չունի, համոզված եմ, որ որևէ հայամետ որոշում չի կայացնի...Մեզ կրկին կփորձեն համոզել, որ նույն "միության" անդամ լինելով' որևէ տարբերություն չկա՝ Արցախը Հայասատնի, թե Ադրբեջանի կազմում է և կփորձեն կաշառել՝ մեծ ներդրումներով և դեպի Թուրքիա ու Իրան երկաթուղիների բացումով...
Մոսկվան, Բաքուն և Անկարան կփորձեն կրկնել այն ամենը, ինչ ժամանակին արեցին 20-րդ դարի սկզբին...

 


Հուսամ, Հայաստանի նոր իշխանությունները կտրուկ կմերժեն Գլազևի առաջարկները և կօգտագործեն Երևանի վետոյի իրավունքը, եթե Բաքուն փորձի դառնալ ԵԱՏՄ անդամ...
Հ.Գ.Նավթագազային ասեղին նստած և իր արժեքը գիտեցող Իլհամ Ալիևը շատ թանկ գին է ուզում "մերժված" Պուտինից, որ դառնա այնպիսի ձախողված կառույցների անդամ, ինչպիսիք են ՀԱՊԿ-ն և ԵԱՏՄ-ը...