Այն որ հեղափոխությունը դեռ չի ավարտվել, դա փաստ է, որն ամեն անգամ հիշեցնել է տալիս իրեն, երբ գործադիրում ռադիկալ փոփոխություններին միտված, օրենսդրական նախաձեռնություններ են առաջ քաշվում:

 

Նմանատիպ օրենսդրական նախաձեռնություններում փոփոխություններ և լրացումներ կատարելուն դեմ արտահայտվող կամ քվեարկող կամ բոյկոտող խմբակցությունն ամբողջությամբ իր ռեպերտուարի մեջ է և չի էլ թաքցնում դա, ամեն անգամ դեմ դուրս գալով հանրային պահանջը խորհրդարանում արտահայտող նախագծերի դեմ: Խնդիրն այս պարագայում բոլորովին այլ է, երբ նույն քաղաքական ուժին սպասարկող լրատվականները, ամեն ինչ անում են, ամեն տեսակի հերյուրանք, հոդվածի տեսքով, տարածում են, փորձելով այլ ֆրակցիաների ևս ներքաշել իրենց կազմակերպած սաբոտաժի մեջ, այդկերպ հույս ունենալով, ինչ-որ չափով մեղմացնել հանրային դժգոհության ալիքն իրենց հովանավորող ֆրակցիայի նկատմամբ:

 

Բայց վերջին դեպքն առավել քան աբսուրդի ժանրից էր, քանի որ տարրական մաթեմատիկական գիտելիքների առկայության պարագայում էլ, հնարավոր կլիներ հասկանալ, որ ԲՀԿ-ն ոչ միայն չի մասնակցել կազմակերպված սաբոտաժին, այլ ընդհակառակը, նպաստել է, որպեսզի ԸՕ-ում իրականացվելիք փոփոխությունները կյանքի կոչվեն: Հավելում, այդ մասին ֆրակցիան հայտարարել էր նախորդ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ պարզ դարձավ, որ այդ օրենսգիրքը, գործող իշխանությունը կարել է սեփական չափսերին համապատսխան և այն միտված է ընտրությունները կեղծելու և ոչ լեգիտիմ խորհրդարան կազմելու դավադիր գործին:

 

Հենց այդ ժամանակ էլ, ԲՀԿ-ն դեմ արտահայտվեց այդ նոր օրինագծին՝ պահանջելով վերացնել ռեյտինգային համակարգը և ընտրություների գնալ միայն համամասնական ցուցակներով: Հավելենք, որ ցայսօր անգամ գործող իշխանություններից են պահանջում ԲՀԿ-ականները այդ փոփոխությունները կյանքի կոչել: Եվ այս ամենը հաշվի առած ասել, թե ԲՀԿ-ն մասնակցել է ԸՕ-ի դեմ սաբոտաժին, առնվազն տկարամտություն է, քանի որ դեպքերն ու իրադարձությունները բոլորովին հակառակի մասին են վկայում: Այսինքն ստացվում է, որ սաբոտաժ կազմակերպած ֆրակցիայի ինֆորմացիոն սաբոտաժը գոնե, չհասավ իր նպատակին, քանզի հանրությունը հիշում է, թե խորհրդարանական ուժերից ոորոնք են ժողովրդի և պետական շահը կարևորում և որն է կարևորում միայն նեղ խմբակային շահը:

 

Ահա հենց այս կարևորագույն գործոնն էլ կործանեց այդ ֆրակցիային, որն այս օրերին, փրփուրներից կախվելով, փորձում է տապալել ԱԺ բնականոն ընթացակարգն ու երկարաձգել ԱԺ-ում իրենց ներկայությունը, ինչը բնականաբար չի ստացվելու, քանզի նրանց դիմակայում են ոչ միայն խորհրդարանական ուժերը, այլև ողջ հասարակությունը, իսկ այս պարագայում վերջնական կապիտուլացիան անխուսափելի է:
Հիշեք, ԲՀԿ-ն ժողովրդավարական և ժողովրդական կուսակցություն է, որի առաջնորդը ջանք ու եռանդ չի խնայել, չի խնայում ու ապագայում էլ չի խնայի, որպեսզի մեր պետության և հասարակության ապագան էլ ավելի բարեկեցիկ դառնա: