Թրամփի Խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջիուլիանին պատրաստվում է այցելել Հայաստան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է քաղաքագետ, ամերիկյան հարցերով մասնագետ Սուրեն Սարգսյանը։
«Ջիուլիանին Թրամփի աջակիցն, ընկերն ու խորհրդականն է: Նաև Թրամփի անձնական իրավաբանն է: 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման ժամանակ հենց նա էր Նյու Յորքի քաղաքապետ: Ի դեպ, վերջերս Սորոսին անվանել էր «անտիխրիստ: Դրա համար նորից ասեմ, Սորոսն ու ԱՄՆ-ն իրար հետ կապ չունեն»։