Տեռորիզմը տեռորիստների վրա բոմբ գցելով չի հաղթահարվում։ Չի եղել նման բան դեռ։ Նույն կերպ ծխելը աննորմալ տուգանքներ դնելով չի կարելի հաղթահարել։ Ո՞նց անենք, որ Արսեն Թորոսյանը սա հասկանա։

 

Պետությունը միայն պատժիչ մեքենա ընկալելը մեծ պրոբլեմ ա։ Ծխելու դեմ սոցիալական պետության պայքարի ուղենիշերը պետք ա լինի պատճառների վերացումը, ծխելը թարգելուն աջակցելը, ոչ թե ծխողին թարս չափալախ տալը։ Օրինակ, եթե պետությունը ծրագիր մշակի, որը ինձ կօգնի թարգել, ես մեծ հաճույքով կմասնակցեմ էդ ծրագրին, բայց եթե տուգանքով ա լինելու, այն շրջանցելու ձևը կգտնվի։ Թե բա 10-50000 դրամ տուգանք։ Մի հատ ձյուն գար, էլի… Հետ ենք գնում բյուջեն տույժ-տուգանքներով լցնելու պրակտիկային։

Ընկերներիս մեջ չկա, որ նշեմ սոցիալական պետության էությունը խառնած մեծարգո պարոն նախարարին։