Մեկ էլ չեմ կարողանում համակերպվել, երբ երկրի ղեկավարի կատարած քայլը բնութագրում են «ինքը գիտի՝ ինչա անում» արտահայտությամբ։ Կոնկրետ մեր դեպքում Փաշինյանը չգիտի ու չի էլ կարող իմանալ, թե ինչա անում, ու պետք չէ ամբողջ պատասխանատվությունը գցել իր վրա, որպեսզի հետագայում էլ միայն իրեն մեղադրեն այդ որոշումների համար։
Վարչապետի ցանկացած արարք պետք է քննարկվի հենց ժողովրդի շրջանում։ Առաջին քայլից կհիասթափվի, երկրորդից կամ երրորդից հետևություն կանի, չորրորդից արդեն մի քայլ ավել կանի ու այդպես շարունակ մինչև վերջ, բայց երբեք, ոչ մի պարագայում չի իմանա հենց սկզբից, թե ինչ է անում։
Այնպես որ, անիմաստ պետք չէ ամեն որոշում փաթաթել մնացածի վզին, թե բա՝ ինքը կամ իրանք գիտեն՝ ինչ են անում։ Մեկ-մեկ անձնական կարծիք էլ ունեցեք որոշ հարցերի շուրջ։