Մեր զորամասը շատ փոքր էր ու դրա նեգատիվ հետևանքներից մեկը' գրականության միկրոսկոպիկ ֆոնդով գրադարանն էր: Երկու տարում ստիպված էի կարդալ գրեթե ամեն ինչ' հրետանու ձեռնարկներից սկսած, ինչ-որ պյեսի սցենարով վերջացրած, բայց մի հատ գիրք ահավոր տպավորել էր ինձ: Այն աստիճան, որ համարյա 15 տարի հետո էլ հիշում եմ: Գեղարվեստական գրականություն չէր, այլ բավականին լուրջ պատմական ձեռնարկ' 1918-1920թթ Նախիջևանի հայաթափման մասին:
Ուրեմն, մի հատ դրվագ կա, որը հատկապես տպավորել էր ու որը ակտուալ է նաև այսօր: Եթե հակիրճ, ապա էս հայերը ոնց են անում, ինչ են անում, հրանոթներ են ձեռք գցում ու դրանց միջոցով լավ շանսատակ են անում թուրք հրոսակներին, ինչը թույլ է տալիս հայկական բնակավայրերն ու թաղամասերը անառիկ պահել: Սակայն, ինչպես դա հաճախ է եղել ու լինում մեր հետ, ի հայտ են գալիս ինտելիգենտ-но-идиотներ, ովքեր մտմտում են բանակցությունների ու խաղաղության մասին: Վերջը սրանց ջանքերով գլխավոր ինտելիգենտ-но-идиотին ընտրում են որպես լիազոր բանակցորդ ու սա գնում է թուրքերի հետ խաղաղություն բանակցելու: Վերադառնալով' հայտարարում է, որ լավ էլ ցիվիլ բանակցել են, վստահության մթնոլորտ են ստեղծում ու որպեսզի այն ստեղծվի, հայերը խետք է թուրքերին հանձնեն հրանոթների փակաղակները (առանց էդ դետալի չես կարող կրակել)' ի նշան վստահության: Ինտելիգենտ-но-идиотների էյֆորիզմի ու մնացածի տարակուսանքի ֆոնին այդպես էլ անում են... Հաշված օրեր անց հայկական բնակավայրերն ու թաղամասերը այրվում էին, իսկ մի քանի ամսից Նախիջևանը գրեթե ամբողջությամբ հայաթափվեց...
Հ.Գ. ՀՀ ԱԳՆ-ն հեչ բան չունի՞ ասելու ԱՄՆ դեսպան Միլսի հայտարարության առնչությամբ, թե՞ էշի ականջում քնած լինելը պերմանենտ վարք է, որը, փաստորեն, հեչ էլ պայմանավորված չէր Նալբանդյանով: