Մի բան էլ ասեմ, հետո էլի կասեք՝ ճիշտ էի՝ Լևոն Տեր֊Պետրոսյանի պորտֆելում թղթեր էին, որոնց վրա պետք ա գրվեր Արցախի փոխզիջումային լուծումը, Սերժ Սարգսյանի պորտֆելում՝ համաշխարհային հանրության հրահանգները հող տալուն ուղղված թղթերն արդեն պայմանագիր դարձնելու մասին, Փաշինյանի ուսապարկում՝ գրիչը, որով պետք է ստորագրվի այդ պայմանագիրը, Քոչարյանի ուսապարկում կրակայրիչ ա լինելու, որով այրվելու ա այդ պայմանագիրը։ Էն ժամանակ ամենավերժին զոմբին էլ ա գոռալու՝ Քոչարյա՜ն, Քոչարյա՜ն ու ասելու են, որ Փաշինյանի հետ մենակ ես ու մի երկու ֆռենդներս ենք Գյումրուց քայլելով եկել...
Բնականաբար, Քոչարյանը չի կարող Հայաստանին ապահովել կատարելություն, եթե նույնիսկ ամենակարող դառնա, քանի որ էս մի թիքա երկիրը չի կարող կռիվ տալ ամբողջ աշխարհի հետ, եթե որոշված ա հող տալ, տրվելու ա, եթե ոչ՝ ոչ, բայց ի զարմանս Ձեզ՝ հենց Քոչարյանին ա վիճակված աշխարհաքաղաքական էս գորդյան հանգույցի լուծումը, գուցե իր անձնային որակների համար կամ այլ պատճառներով, բայց հաստատ չէին վստահի էս ամենը բանակցություններից անմիջապես հետո ֆբ֊ում լայվ մտնող ու ամեն ինչ պատմող Փաշինյանին։
Հա, մեկ էլ եթե կասկածի տակ դնեք ասածս, էսօրվա Միլսի հայտարարությունը կարդացեք ու հիշեք, որ Հայաստանը հիմա պետք ա կամ ի շահ ԱՄՆ՝ հակադրվի, քննադատի Իրանին, կամ սեփական դիրքորոշմամբ ուժեղացնի ՌԴ ազդեցությունը Իրանի, Մերձավոր Արևելք գոտում, ասեմ ավելին՝ ՌԴ֊ը շատ ա պետք Ղարաբաղը, կարող ա նաև Արևմտյանը Հայաստանը, քանի որ իր հետ մշտապես Կովկասում դոմինացիայի հանար կռիվ տվող Թուրքիայի եղբայրը Ադրբեջանն ա, ուստի մենք շահեկան դիրքում ենք։
Զարթնի՛ր ԱԳՆ, մըռնիմ քեզի, Ռիչարդ Միլսին ասելիք մտածի։