Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո շատ դիմակներ կպայթեն։ Գաղտնիք չէ, որ մարդկանց մեջ կան անձիք, ովքեր այս պահին աջակցում են ոչ թե Նիկոլ Փաշինյանին , այլ վարչապետի աթոռին, այսինքն նրանց համար մեկ է, թե ով կլինի այդ աթոռին, իրենք միշտ պատրաստ են համագործակցել կամ որևէ ծառայություն մատուցել այդ պաշտոնին։
Հրաժարականից հետո շատ բան կփոխվի, շատ մարդիկ այլ կերպ կսկսեն մտածել, շատերը կփորձեն նույնիսկ այդ դեպքում որևէ բան շահել։
Այդ հրաժարականից հետո ժողովուրդը պետք է պատրաստ լինի իր կատարած քայլի համար պայքարել, քանի որ բացառապես ժողովրդի տրամադրվածության ազդեցությունից է կախված Հայաստան պետության հետագա ճակատագիրը։ Ցանկացած այլ դեպքում կհայտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն խլել այս ամենը։
Հոկտեմբերի 16-ին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա։