«Սուր անկյուն» հաղորդաշարն այս անգամ անդրադարձել էր աղցանների շուկային:
Նմուշառվել էին գրեթե բոլոր խոշոր սուպերմարկետներից աղցաններ։
Պատկերը կարելի է բնութագրել միայն մեկ բառով՝ խայտառակություն։
Հորդորում եմ բոլոր սպառողներին՝ ձեռք չբերել պատրասի աղցաններ՝ բարդություն է, բայց ճիշտ է պատրաստել բնակարանում։
Հորդոր լիազոր մարմնին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել, վերացնել խնդիրներն ու պարզել խայտառակ պատկերի պատճառները։
Չի կարող այս վիճակը չունենալ մեղավորներ և պատասխանատուներ։
Հաղորդումն ավարտվեց «Պետությունը կարևորում է բիզնես շահն ավելի, քան օրենքն է» մտքով։
Պետք է տարանջատել պետական վերահսկողությունն ու աջակցությունը։
Վերահսկող մարմինը պարտավոր է համապատասխան առաջարկությունների ու գործողությունների հաջորդականություն առաջարկել՝ խնդիրներին լուծում տալու համար։
Հետո նոր «բիզնեսի շահի պաշտպանները» թող բերեն իրենց հակափաստարկները։
Իսկ եթե առաջարկներ չեն եղել, նշանակում է վերահսկողը հենց ինքն է մարդու առողջությունից ավելի կարևորել բիզնես շահը։
Աղցանները պետք է վաճառվեն միայն ու միայն տարաներով՝ պետք է օրենքի փոփոխությու՞ն՝ թող առաջարկեին, չեն արել՝ թող հիմա ընդունեն սխալն ու առաջարկեն։
Հույս ունեմ, որ ի վերջո կներդրվի «պատասխանատվության ինստիտուտը», կլուծվի խնդիրն ու կհայտնաբերվեն «մեղավորները»։