Հաղորդավար, ռեժիսոր Արտավազդ Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Չզարմանաք, եթե տեսնեք դուրս եմ արել... 

 

Ձանձրացա ոմանց չարախինդ բարբաջանքներից, թշնամու ջրաղացին ջուր լցնողներից։ Նոր կառուցվող պետականության շենքի հիմնաքարերը դուրս քաշողներից։ Սաբոտաժով զբաղվող կեղծ հայրենասերներից։

Հազար ասեցինք, թողեք` աշխատեն։ Օգնեք չսխալվեն, այլ ոչ թե ուրախացեք ամեն մի իրավիճակ նենգափոխելով։ Չեմ ասում, թե հիացած եմ մի շարք նշանակումներից։ Փաստեր բերեք, եթե ունեք վարկաբեկող...

Յուրաքանչյուրն իրեն նախագահ ու վարչապետ է զգում։

Բա ո՞ւր էիք այսքան ժամանակ, հը՞...

Թե՞ պատրաստի ապուրն ուտելիս անալին ու աղին եք փնովում։ 

Հներից ազատվելն արդեն ինձ և համոզված եմ շատերի համար մեծ երջանկություն է։ 

Չի սխալվում նա, ով գործ չի անում, այլ կողքից ծիծաղում է սխալվողի վրա... 

Ինքնալուծարվեք իմ շրջապատից։ Ձանձրալի եք արդեն դառնում։ Աշխատեք չնեղանալ, կամ էլ ուզում եք նեղացեք...»: