Երեկ Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողության ժամանակ վարչապետը կարևոր հորդոր հղեց մայրաքաղաքի ղեկավարին. նա իրավամբ ասաց, որ կարևորը չստելն է, չխաբելը...
Ցավոք, քաղաքապետը րոպեներ անց խախտեց իր հովանավորի պատվիրանը և խոսեց հասարակական տրանսպորտի թանկացման անխուսափելիության մասին: Հետո, տեսնելով իրեն վստահած ժողովրդի լուտանքը, րոպեներ անց պատվիրեց հերքել իր մտքերը...
Նա պարզապես ստեց, կեղծեց և վերջ...
Հուսանք՝ նման սայթաքում այլևս չի կրկնվի..
Թե չէ վարչապետն ինչքա՞ն կարող է «սվաղել» իր դրածոների ճաքերը...