Վաղուց մի խնդրի եմ ուզում անդրադառնալ , բայց իմ կյանքից մի պատմություն պատմեմ, նոր։
Տարիներ առաջ շատ խառը պայմաններում նկարահանող խմբով կորել էինք Թուրքիայի տարածքում ։ Հասանք մի ամայի վայր, որտեղ մարդկություն հիշեցնող ոչինչ չկար , մեքենայի վառելիքն էլ վերջացավ , կապ էլ գրեթե հնարավոր չէր որսալ , ու այնքան ցուրտ էր , որ մեքենայից դուրս գալ չէր լինում ,տարօրինակ կենդանիների ձայներ, ջուր չունենք, ուտելիքի մասին չեմ խոսում,բոլորն իրար վրա խուճապից բղավում են ,մի խոսքով' մղձավանջ ...մի քանի ժամ վարել ենք մեքենան' անհայտ ուղղությամբ , մարդիկ էլ նույնիսկ եթե հայտնվեին, վախը կբազմապատկվեր, որովհետև բարեկամական երկրում չէինք :

 

Երբ հասկացանք , որ փրկություն չկա , ստիպված ենք մեր թուրք (կամ քուրդ , կամ ծպտյալ հայ, էդպես էլ չհասկացա, դա կարևոր չի արդեն)մի ծանոթից օգնություն խնդրել , հաղթահարեցի հպարտությունս, սրթսրթալով բարձրացա մի բլրի վրա, կապ գտա, զանգահարեցի ու փորձում եմ բացատրել ճանապարհին ինչ եմ տեսել , որպեսզի հասկանա, թե մոտավորապես ուր կլինենք : Ասաց- էսպես ասեմ. մեր երկրի ամբողջ տարածքով ,ամեն կիլոմետրը մեկ, պարտադիր կա ցուցանակ , եթե արդեն վաղուց ցուցանակ աչքովդ չի ընկել , էլ չեմ ասում, որ քո նկարագրած քարքարոտ , չսարքած ճանապարհ գրեթե չունենք, ուրեմն չեմ հասկանում , թե որտեղ եք , չգիտեմ ինչ անել , քայլիր գոնե մի քանի կմ, գտիր ցուցանակ , եթե չգտար, մեր տարածքում չեք, միակ բանը , որ կարող եմ անել, ոստիկանություն զանգահարելն է, բայց ինքդ էլ գիտես , որ դա ձեզ համար լավ չի ավարտվի , այլ ելք չկա , մի կերպ գտեք մի ցուցանակ , որպեսզի հասկանամ , թե ինչպես գտնեմ ձեզ էս գիշերվա կեսին :))

 


Դե, արդեն պատկերացնում եք, որ եթե էսպես ամեն ինչ անհաջող էր ընթանում, հետևաբար հեռախոսի մարտկոցն էլ նստեց և կինոն ավարտվեց :))))ինձ մնաց միայն նայել այդ սուպեր-աստղազարդ երկնքին ու ասել - ու դուք հիմա թողնելու եք, որ ես էստեղ տանջամահ լինեմ ? Մի բան մտածեք' անիմաստ փայլելու փոխարեն :))) իսկ այն , ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր :D
Ասածս ի՞նչ է։ Բա ինչ կարելի է անել, որ մեր երկրում էլ ցուցանակները շատ լինեն? Հույսը չդնենք անցորդներին հարցնելու վրա :)) լավ է , ասում-խոսում ենք , բայց ճիշտ չի, պետք չի: