Ֆրանկոֆոնիայի օրերն արտակարգ էին կազմակերպված, սա թերևս մեր անկախության ամենամասշտաբային և ներկայացուցչական միջոցառումն էր։ Էդուարդ Նալբանդյանին իր պաշտոնավարման ընթացքում «ոչ ոք» գովեստի խոսքեր չասաց, բայց այս միջոցառումը Հայաստան բերելու համար նրա հասցեին պետք է գովեստի խոսքեր հնչեցնել։

Միջոցառման ընթացքում շատ կազմակերպված ու լավ էին աշխատում անվտանգության ուժերը, պարզ էր, որ բերված էին բարձր աստիճանի պատրաստվածության, բայց օդում կախված լարվածություն չէր զգացվում։ Ապրեք տղաներ ու աղջիկներ։ Ես կարծում եմ, որ այս միջոցառումների փայլուն անցկացման համար ԱԳ արարողակարգի և միջոցառումներին ներգրաված ոստիկանական ուժերին վարչապետը պետք է «պրեմիա» տա։ Կարծում եմ՝ իրեն որպես ուժեղ ու իրավիճակին տիրապետող մարդ առաջին անգամ դրսևորեց Վալերի Օսիպյանը, առաջին իսկապես լուրջ գործն էր, որ պատվով կատարեց, նրան էլ արժի պարգևավճար տալ։))