Կարծում եմ, որ սերժատելության հիմքի վրա ծնված հասարակության պառակտումը (թեկուզ մի կողմում լինի հասարակության 90-95 տոկոսը, իսկ մնացածն էլ՝ մյուս կողմում) հաղթահարելու համար անհրաժեշտ է արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել առանց սև և սպիտակ բաժանումների, իսկ ՔՊԿ-ի համամասնական ցուցակում էլ ընդգրկել ոչ միայն կուսակցականների, այլ ավելի լայն շրջանակների ներկայացուցիչների:

 

Միաժամանակ կարծում եմ, որ ընտրվելիք ԱԺ ղեկավարության կազմում (նախագահ, փոխնախագահներ, ինչպես նաև ՔՊԿ-ի՝ որպես մեծամասնություն ունեցող խմբակցության ղեկավար) պետք է ընտրվեն հնարավորինս հանդուրժողականություն ցուցաբերած գործիչներ: Այդ ամենը թույլ կտա ավելի արագ և անցնցում հաղթահարել այսօր առկա խնդիրը: