Իսլամական կոնֆերանսը և Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը երկու միջազգային կառույցներ են՝ հիմնված ընդհանրությունների վրա՝ որպես համակեցության տարածք:

2017-ին Ադրբեջանում տեղի ունեցած «Իսլամական կոնֆերանսի» գագաթնաժողովում ագրեսիան բարձրակետին էր: Ադրբեջանը ջանք չէր խնայել, որ հայատյացությունն ու թշնամանքը Հայաստանի նկատմամբ տարածված լինեին բոլոր ելույթների ու քննարկումների մեջ: Նույնիսկ եթե Հայաստանի թեման չկար, կրկին ագրեսիա էր թևածում ամենուր:

2018-ին Հայաստանում կազմակերպված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում թեև շատ կային մահմեդական պետությունների ներկայացուցիչներ, սակայն համերաշխությունն ու խաղաղ ապրելու սկզբունքներն առաջին տեղում էին: Համակեցությունը, ագրեսիայի մերժումն ու բարությունն այնքան շատ էին, որ նախագահները չէին վախենում շփվել հասարակ քաղաքացիների հետ, պարել միասին ու Երևանում նստել մայթին ու աշխատել:

Սա է Հայաստանի և Ադրբեջանի՝ քաղաքակրթության և բռնակալության տարբերությունը: