«Հանրապետություն» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` նշելով, որ պատրաստ է Հայաստանի տնտեսության զարգացման ուղիներ փնտրելու հարցում կարծիքներ լսել:
«Աժ արտահերթ ընտրություններում «Լույս» դաշինքի տնտեսական ծրագիրը առավել իրատեսական ու մրցունակ դարձնելու համար` անհրաժեշտ եմ համարում հանդիպել իրենց ամենօրյա աշխատանքում օրենսդրական ու գործնական խնդիրներ ունեցող բիզնես շրջանակների հետ։ Պատրաստ եմ լսել բոլորին` խնդիրները պարզելու ու համատեղ լուծման տարբերակներ գտնելու համար: Վստահ եմ` Հայաստանի համար ամենակարևորը տնտեսության զարգացումն է: Մենք ունենք բոլոր հնարավորությունները` կենսամակարդակը բարձրացնելու ու արժանապատիվ ապրելու համար»,- գրել է նա: