Ես մահանում եմ այնտեղ,
որտեղ ամեն գիշեր խաբվում է երազներով հոշոտված քո մարմինը…
Ուր ձեռքերիդ մեջ լալիս է ծիծաղն իմ անհոգի:
Անձնագրային է դառնում քո պարկեշտությունը'
Փաթաթվում է ինձ սատանայի դրոշակը…
Բայց միթե վազքի մեջ հևոցը հերքելի է
Կամ բաժակից խմելն' անհպում,
Եվ միթե փոշոտ մաշկը սիրվելու ենթակա չէ,
Երբ դրոշակն է արդեն կաթնագույն…