Հեղափոխական Նիկոլ Փաշինյանի կողմից երկու տարբեր ժամանակներում կոչեր են հնչել Ազնավուրին, որ արի ու տեր կանգնի քո ժողովրդին. մեկը 2013թ նախագահական հետընտրական շարժման ժամանակ, մյուսն էլ այս տարվա հեղափոխության նախօրեին։

Ազնավուրը հաճախ էր իր քննադատությամբ դիմում այն ժամանակվա իշխանություններին, հաճախ նրանց հետ նույն հարթակում էր հայտնվում և շատերը դժգոհում էին էդ վիճակից։ Հիմա վերանայում եմ ու ասում, որ Ազնավուրը չէր կարող էս կամ էն գործչի կողքին լիներ, Ազնավուրը բոլորինս էր ու բոլորիս էլի միավորեց, մեզ տարանջատող խնդիրներն էլի մի կողմ թողեցինք ու հարգեցինք մեծ մաեստրոյին։

Ազնավուրը երգեց Քեզ համար Հայաստան (Pour toi Armenie) երգն ու ապրեց Հայաստանի ու հայ ժողովրդի համար։

Հ.Գ. Նման իրավիճակներում սգալու փոխարեն հպարտանում եմ, որ էդպիսի հայրենակից ունեմ, բայց ասում եմ՝ ափսոս...