Անկեղծ ասած, ես իսկապես կուզենայի, որ ԱԺ-ում ՀՀԿ-ի մեկ տասնյակի չափ պատգամավորներ ընդդիմություն լինեին: Այսօրվա կես հարյուրյակը շատ մեծ թիվ է և խանգարում է ՛՛ընդդիմություն աշխատել՛՛, բալաստը շատ մեծ է և ծանր: Իսկ 10-11 մարդը ճկուն և կառուցողական ընդդիմություն կլիներ: Իրականում ՀՀԿ-ն միակ լուրջ ընդիմությունը կլինի:
Բայց որպեսզի նրանք ընդդիմություն լինեն՝ պետք է ԱԺ նոր ընտրություն լինի: Սրանից ՀՀԿ-ի հնարավոր առաջատար տասնյակը վախենում է, որովհետև իսկապես հնարավորությունը շատ մեծ է, որ առհասարակ ՀՀԿ-ից մարդ չանցնի խորհրդարան: Եթե գոնե Հանրապետական կուսակցության ֆորմալ անդամները իրենց քվեները տան ՀՀԿին՝ այդքան մարդ կհավաքվի:
Եվ եթե առաջիկա ԱԺ-ում գոնե 3-4 կուսակցություն 7-10 տոկոս ձայներ հավաքեն, ընդ որում ԱԺ տանեն իրենց իսկապես վերլուծողներին, մտածողներին, ոչ թե բալաստը՝ կոճակ սեղմողներին, մենք մոտավորապես 60%/40% ԱԺ կունենանք; Ներկա պահին դա լավագույնը կլինի; 60%ն, իհարկե, բավարար է կարևորագույն որոշումներն անց կացնելու համար, բայց այդ խմբում միշտ 10-12 տոկոս կհավաքվի՝ վտանգավոր շրջադարձերի դեպքում դեմ քվեարկելու համար: