Հայաստանի կողմից մոնիթորինգը կանցկացնի գործող նախագահի դաշտային օգնականներ՝ Գենադի Պետրիկն ու Միխայիլ Օլարուն:

Ադրբեջանի կողմից մոնիթորինգը կանցկացնի գործող նախագահի դաշտային օգնականներ՝ Օգնեն Յովիչը և Սիմոն Թիլլերը։

Հայաստանում մոնիթորինգ կատարող Գենադի Պատրիկը այն նույն անձն է, ով ժամանակին այցելեց ադրբեջանական Ալխանլու գյուղ, որտեղ մահացել էր 2-ամյա Զահրան և նրա տատիկը։ Այդ այցից հետո ադրբեջանական կողմը կեղծ հայտարարություն էր տարածել, թե ԵԱՀԿ դեսպան Անժեյ Կասպրշիկն «այցելել է 2-ամյա Զահրայի եւ նրա տատիկի զոհվելու վայրը»: Սակայն կարճ ժամանակ անց, երբ հայկական մամուլը /news.am/ դիմեց ԵԱՀԿ-ին, արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են այդ տեղեկությունները, Կասպրշիկի վարչության պաշտոնական պատասխանում հերքվեց այդ հայտարարությունը և պարզաբանվեց, որ Ալխանլու է մեկնել գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մեկ դաշտային օգնական, միևնույն ժամանակ մյուս օգնականը միջադեպի հետևանքով տուժած հակառակ կողմ է ուղևորվել, շփման գծի հատված:

Իսկ ադրբեջանական կողմը փորձեց արդարանալ, տարածելով հայտարարություն, թե «Կասպրշիկ» ասելով' նկատի են ունեցել դաշտային օգնական Գենադի Պետրիկին: Հիմա սպասենք, թե «Կասպրշիկ» ասելով այս մյուս օգնականներին որտեղ են տանելու, որպեսզի կրկին կեղծ տեղեկություններ տարածեն։

 

Աշոտ Ասատրյան