ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով աշխատանքային այցով ԱՄՆ-ում է, Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակից հետո գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Հզո՚ր, հզո՚ր, հզո՚ր ժողովուրդ: Հզո՜ր քաղաքացի: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Ծառայում եմ բոլորիդ»,- գրել է նա: