Չի բացառվում նաև, որ ինձ հակահեղափոխական ու տականք դարձնեն, բայց ես իմ ձայնը տալիս եմ «Լույս» դաշինքին:

Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի նախկին մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը:

 

«Այո, ես հեղափոխության վերջնական հաղթանակի ու արձանագրված նվաճումների պահպանման կողմնակիցն եմ, բայց «Լույսին» ընտրելու համար ունեմ կոնկրետ շարժառիթներ.

1. Այսպես, թե այնպես «Իմ քայլը» դաշինքը հաղթելու է: Դրանում ոչ մի կասկած չկա: Այսինքն իմ ձայնն այդ տեսանկյունից վճռական նշանակություն չունի:

2. Եթե «Իմ քայլը» դաշինքին ընտրելու դեպքում իմ քվեն նշանակություն չունի, ապա տրամաբանորեն այն կարող է չափազանց մեծ օգուտ տալ երկրորդ տեղի համար պայքարող ուժերից որևէ մեկին:

Ես չեմ ուզում, որ ավագանիում որպես երկրորդ ուժ ներկայացված լինեն ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը կամ էլ Դաշնակցությունը: Թո՛ղ ավագանու երկրորդ ամենամեծ ուժը դառնա «Լույսը», որտեղ շատ սկզբունքային ու արժանապատիվ մարդիկ կան:

3. Չեմ ընդունում մեկ քաղաքական ուժի աբսոլյուտ հեգեմոնիան: Այո՛, «Իմ քայլը» դաշինքը պետք է մրցակիցներ ունենա, քանի որ առանց մրցակցության քաղաքական ուժերը ժամանակի ընթացքում հիմարանում են:

4. Ես Արտակ Զեյնալյանին շատ եմ սիրում»,-գրել է Կարպիս Փաշոյանը: