ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում պարզաբանել է օգտատեր Վահան Բաբայանի տարածած տեղեկատվությունը:
«Ֆեյսբուք»-ում Վահան Բաբայանը տարածել է տեղեկատվություն, համաձայն որի՝ 8/16 տեղամասի ընտրողների ցուցակում մահացած անձի տվյալներ կան։
«Անմիջապես կապ ենք հաստատել 8/16 ընտրական տեղամասի նախագահ Արտավազդ Ալեքսանյանի հետ, ով հայտնել է, որ մահվան տեղեկությունը վերաբերում է Մաքսիմ Թորոսյանին։ Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Վ.Շենգավիթ 1փ. տ 22 հասցեում հաշվառված է Մաքսիմ Թորոսյանը, ծնված 11.02.1994թ., ով ողջ է։ Նույն հասցեում հաշվառված է եղել նաև նրա պապը, նույն անուն ազգանունով, Մաքսիմ Թորոսյանը, ծնված 10.01.1943թ. ով մահվան կապակցությամբ հանվել է բնակչության պետական ռեգիստրից և նրա տվյալներն առկա չեն ընտրողների ցուցակներում»,- նշել է Մնացական Բիչախչյանը: