ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանն իր ֆեյբուքյան էջում գրել է.
«Սաղ հեչ, մեր սիրելի պապիկ-տատիկների տեսողությունն ա կտրուկ լավացել ոնց-որ, ապրեն իրանք:
Իսկ եթե լուրջ, ապա, սիրելի երևանցիներ, դուք ունեք իրական հնարավորություն ձեր քվեով որոշել Երևանի առաջիկա տարիների ճակատագիրը։ Դուք։ Քվեով։ Որոշեք։ Առանց ապօրինի ազդեցությունների և արդյունքների կեղծման։
Այնպես որ, սիրելիներս, մի ալարեք, գնացեք ընտրատեղամաս, մասնակցեք որոշման կայացմանը»։