Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Սիրելի՛ համաքաղաքացիներ,
Մեզ պարբերաբար տեղեկություններ են հասնում այն մասին, որ որոշ քաղաքական ուժեր՝ իրենց թեկնածուներով, Էջմիածնում արդեն թաքնված քարոզարշավ են իրականացնում, մասնավորապես՝ ինչ-որ կանայք այցելում են մարդկանց բնակարաններ, տալիս հստակ անուն, քարոզում ընտրել այդ թեկնածուին և այլն:
Ցանկանում եմ տեղեկացնել, որ քարոզարշավի պաշտոնական մեկնարկին դեռ բավական ժամանակ կա, և հիմա քարոզարշավ իրականացնելը ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է: Օրենքը խախտելը, ընտրակեղծարարություն անելը, այդ թվում՝ ընտրակաշառք բաժանելը, տարիներ շարունակ եղել են այդ քաղաքական ուժերի գործելաոճը, ինչը անթույլատրելի է նոր իրողությունների պայմաններում և խիստ դատապարտելի:
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Նման արատավոր և հին Հայաստանին բնորոշ երևույթները կանխելու և մեղավորներին պատժելու համար անհրաժեշտ է ձեր համագործակցությունը քաղաքային իշխանությունների հետ: Մենք հորդորում ենք ցանկացած նման երևույթի առկայության դեպքում դիմել ուղիղ ինձ: ԱՀԱԶԱՆԳԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է»: