Այսօր Կառավարության շենքի դեմը մի խումբ մարդիկ՝ արտվաշենցիներ, հրմշտելով փորձել են մտնել գերատեսչություն։
Այս մարդիկ, չեն մասնակցում Երևան քաղաքի ընտրություններին, այս մարդիկ ամիսներ առաջ ոգևորված պայքարել են Սերժ Սարգսյանի դեմ, ցանկացել են, որ Ալեքսանդր Սարգսյանի 50 տոկոսները ետ տրվի իրենց իրական տերերին կամ մուտք լինի բյուջե, բայց...
Իրականությունն ավելի տխուր է, մարդիկ այսօր բաժանում են սևերի այն քաղաքացիներին, ովքեր երևանյան ընտրություններին չեն քվեարկելու իրենց օգտին։
Իսկ այդ գունազարդման մեջ ո՞ւր են արծվաշենցիները, ագարակցիները, իսահակյանցիները։ Մարդիկ լսել են խոստումներ ու ուզում են, որ այդ խոստումներն ի կատար ածվի։
Ինձ, եթե հարցնեք, ես կասեմ, որ 4 ամիսը քիչ է խնդիրների լուծման համար, բայց երբեմնի ընդդիմադիրները բեմահարթակից այնպիսի կարճ ժամկետներում, այնպիսի հարցեր էին խոստանում լուծել, որ այսօրվա քաղաքացու դժգոհությունը ո'չ սև է ո'չ սպիտակ, այսօրվա բողոքը՝ գույն չունի, այն արդարացի է։
Բանանի էժանացումը (45 րոպեում, թե վայրկյանում), մի փաթաթեք իմ վզին, խոստում եք տվել, նախորդներից լա՞վն եք (նախորդներն էլ էին խոստանում ու մոռանում) դե արեք։
Էդգար Խաչատրյան