«Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Գագիկ Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ազգականներիցս մեկը մի հողակտոր ունի, որը պիտի վաճառի։
Կադաստրի տեղական մասնաճյուղում ասացին. «Գործարքն երեք օրում իրականացնելու համար պիտի վճարեք 10 000 դրամ, երկու օրում' 20 000, իսկ այդ պահին՝ 60 000»:
Հիմա պիտի խնդրեմ' մեր սիրելի իշխանության համապատասխան ներկայացուցիչը բացատրություն տա, թե ո՞րն է տարբերությունը, ինչո՞ւ քաղաքացին չի կարող նույն այդ 10 000 դրամով սպասարկվել նույն պահին, բայց կարող է սպասարկվել 60 000-ով։ Ո՞րն է հիմնավորումը»։