Օրեր առաջ շնորհավորեցի իմ կոլեգաներին և ընկերներին «նախարարի գլխավոր խորհրդատու» նշանակվելու կապակցությամբ:

Սակայն ունեմ մի քանի նկատառում, որոնցով կկիսվեմ ձեզ հետ:
Նախ անհասկանալի էր 76 գլխավոր մասնագետից 45-ին թողնելը: Արդյո՞ք մեր երկրում չկա մնացած մասնագիտությունների զարգացման կարիքը: Մասնավորապես զարմացած եմ իմունոլոգի/ալերգոլոգի, գենետիկի, էպիդեմիոլոգի բացակայեւթյան փաստով: Համաշխարհային պրակտիկայում մեծ քայլերով զարգանում է իմունոլոգիան, որը շատ հիվանդությունների կանխարգելման և բարձրորակ բուժման գրավական է, զարգանում է բժշկական գենետիկան, որը հանդիսանում է շատ հիվանդությունների հիմք, էլ չեմ ասում, որ գլխավոր էպիդեմիոլոգը հանդիսանում է անհրաժեշտություն մեր երկրի համար, քանի որ մեր երկրուն շատ էնդեմիկ օջախներ կան և «պատվաստումային» հիստերիայի հիմնավորումը և անհրաժեշտությունը պետք է որոշվի հենց էպիդեմոիլոգների կողմից: Կարծում եմ, որ այդ մասնագետների խորհրդատվությունը անհրաժեշտ է նախարարին և այդ ուղղությունների զարգացումը անհրաժեշտ են մեր երկրին:


Տարօրինակ է նաև բիզնեսի ներկայացուցիչների` տերերի և փայատերերի ներգրավումը այդ աշխատանքին, քանի որ շատ դեպքերում մենք ունենալու ենք որոշումներ, որոնք դրդված են անձնական շահերից:
Որակումը, որ ներգրավված անձիք, ովքեր «ավելի պրոֆեսիոնալ» են` չի հանդիսանում էթիկական և ճիշտ, քանի որ մեր համակարգում տարիների աշխատանքային փորձը անգբահատելի է և անկախ միջազգային կապերից և գիտական կոչումներից` բժշկությունը և առողջապահությունը սիրում է փորձառուներին և գոնե 35 տարեկանի շեմը (որից 10 տարին համակարգին է նվիրված անկախ գիտական աստիճնից) պետք է պահպանվեր: Հիշենք, որ ծանր դեպքերի պարագայում մեզ բոլորիս անհրաժեշտ է լինուն ավագ և փորձառու կոլեգայի խորհուրդ և օգնություն: Չի կարելի դա ուրանալ:

Ամեն դեպքում որոշ նշանակումների հետ հանաձայն եմ, իսկ որոշներին` կտրականապես դեմ:

 

#էթիկայի_նախարարություն #սուբորդինացիա