Չեմ հիշում մի դեպք, երբ Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հետ բարձրաստիճան փոխայցելությունների պարիտետը չպահի: Ասինքն հիշում եմ: 1999-ի հոկտեմբերի 27-ին Պուտինը Երևան եկավ, Բաքու չգնաց: Հատուկ առիթ կար, գործընկերոջ հոգեհանգստին էր եկել մասնակցելու: Մնացած դեպքերում մշտապես մի պետություն այցելությունից հետո այցելում է նաև մյուս պետություն, մի ղեկավարին հյուրընկալելուց անպայման որոշ ժամանակ անց հյուրընկալում է նաև մյուսին: