Օլիգարխ բառը արդի քաղաքագիտության մեջ նշանակում է խոշոր կապիտալի ներկայացուցիչ, որը փոխկապակցված է պետության ու իշխանությունների հետ և էական ազդեցություն է ունենում իշխանության կողմից կայացվող որոշումների վրա։

Հարց․ Թավշյա հեղաշրջումից հետո Հայաստանում օլիգարխ կա՞։

Ավելի կոնկրետացնեմ՝ կա՞ արդյոք այդպիսի մի ֆիգուր, որը կարող է Նիկոլ Փաշինյանին, Կառավարությանը, կամ էլ՝ ԱԺ-ին ստիպել/ուղղորդել, որպեսզի այս կամ այն որոշումը կայացվի։

Ես կարծում եմ, որ չկա, բայց եթե այնուամենայիվ կա, ապա հարց է առաջանում, թե էս 5 ամիս ինչ էր արվում։

Եթե չկա, նշանակում է, որ հայաստանյան նոր իրականությունում օլիգարխներ չկան, բայց կա սլաքները թեքելու պրակտիկա, երբ մարդը թիրախավորվում է զուտ նրա համար, որ ինքը հարուստ է։ Սա շատ վտանգավոր ու վատ տենդենց է, որովհետև եթե երևույթը արմատավորվի, հարուստները տրամաբանական հետևություն կանեն ու այդ հետևությունը կլինի ոչ թե այն, որ ՀՀ-ում հարուստ լինել պետք չէ, այլ այն, որ եթե հարուստ ես, ապա ավելի լավ է ՀՀ-ում չլինես։ Սրա հետևանքներից մեկն էլ կլինի կապիտալի արտահոսքը ՀՀ-ից։

Կոնստանտին Տեր-Նակալյան