ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը խորհուրդ է տալիս 2008 թվականին առաջնագծում տեղի ունեցած դիվերսիոն փորձերը չկապել Մարտի 1-ի դեպքերի հետ։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը վստահեցրեց, որ Մարտի մեկին բանակը չի կրակել բնակարանների ուղղությամբ և, որ կրակելու հրաման չի եղել։
Այդ ժամանակ Արտակ Դավթյանը, որպես օպերատիվ վարչության պետ, պատասխանատու է եղել մարտական հերթապահության կազմակերպմանը և հայտարարում է,որ տվյալ դեպքերի ու առաջնագծի անմիջական գործողություններն իրար հետ կապել պետք չէ։ Այդ շրջանում առաջնագիծը նոսրացված չի եղել։
«Սահմանը չի տուժել, չի թուլացել, իսկ գործողությունը, որը եղել է, կապել-չկապելը պետք է հարցնել հակառակորդին, թե չէ ենթադրություններ կարելի է անել»,-ընդգծեց ԶՈՒ ԳՇ պետը, ով 2007-ից 2009 թթ.-ին զբաղեցրել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը:
Աշոտ Ասատրյան