Փաստորեն, կան մարդիկ, ովքեր կարողանում են ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի խոսակցություններն այնպես մաքուր և զուլալ ձայնագրել, որ մարդու թվա, թե հատուկ ձայնագրման նպատակով Վանեցյանն ու Խաչատրյանը գնացել են ձայնագրման ստուդիա, որպեսզի գեղեցիկ հնչողություն ապահովեն մեզ համար։

Հա, ու կան մարդիկ, ովքեր կարծում են, թե ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը պետքա հեռախոսով նման թեմաներ խոսեն, որ 8 րոպեանոց նյութի մեջ, ինչքան հնարավորա, հակառուսական թեմաներ խցկեն։

Հա, ու ձայնագրությունը գցողն էլ երևի պատահաբար ամբողջ տեքստն անգլերեն էր թարգմանել, որ մենք հա՛մ լսենք, հա՛մ կարդանք։

#Խաչատուրով
#Սեյրան
#Արմեն
#ՌուսըՄեզԿուտի
#ՌուսաստանիՀետԱյդպեսՉենԽոսում
#ՌուսաստանԻմՍեր