1970-ականների լուսանկարում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկն է, որի ձախակողմյան շենքի անկյունի առաջին հարկում՝ այն ժամանակվա երևանյան երիտասադրության շրջանում շատ սիրված «Արաքս» սրճարանն էր: Դիմացի մայթին՝ հրուշակեղենի սրահն էր, որի մի մասնաբաժինը նույնպես սրճարան էր, և այդ նույն անկյունում լույսերով պարուրված արհեստական մի յուրօրինակ ծառ կար՝ նկարում այն երևում է: «Արաքս» սրճարանի խաչմերուկի հակառակ անկյունում՝ հացաբուլկեղենի «Սկյուռիկ» հանրահայտ խանութն էր՝ գեղեցիկ ներքին հարդարանքով, որտեղ կարող էիք գնել ընկույզով պատրասված իրենց ֆիրմային թխվածքը: