Կարծում եմ պատահական չէ, որ Թեհրանում այսօրվա Պուտին-Ռոհանի-Էրդողան հանդիպման նախօրեին, ինչպես նաև վաղը Մոսկվայում կայանալիք Փաշինյան-Պուտին հանդիպումից առաջ թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներում ակտիվորեն տարաշվում է Նախիջևանում Թուրքական ռազմաբազա տեղակայելու մտադրության մասին լուրը։
Եթե նման բան տեղի ունենա, դա կլինի հետխորհրդային տարածքում ՆԱՏՕ-ի անդամ պետության առաջին ռազմաբազան։ Մոսկվան լուրջ մտահոգվելու առիթ ունի: