Այս տարի ՀՅԴ Հունաստանի կենտրոնական կոմիտեի ջանքներով Հունաստանը կհատկացնի 1 միլիոն 600 հազար եվրո' 4 ծրագրի իրականացման համար' Ախուրյանում ծննդատուն կկառուցվի, Երեւանում' հույների դպրոց, Գյումրիում կիրականացվի ուսուցիչների վերապատրաստման ծրագիր, Արմավիրում' գյուղական տեխնիկայի վերանորոգում: Հաջորդ տարի Հունաստանի ԱԳՆ-ն կհատկացնի 1,5-2 միլիոն եվրո, որը կուղղվի աշխատատեղերի ստեղծմանը, տեղեկացնում է «Արմենպրեսը»:

Կից նյութն՝ այստեղ: