Լսեցի եկամտահարկի մասին Նիկոլի լայվն, ու բազմաթիվ անպատասխան հարցեր առաջացան: Թերևս խոսեմ երկու դերերից' գործատուի ու բարձր աշխատավարձ ստացողի:
Այն, որ հարկային օրենսգրքի այս պայմաններով թռիչքային էլ չէ, ցանկացած աճ բացառվում է, փաստ է: Այն, որ հարկերը բարձր են, էլի ոչ մի առարկություն: Այն, որ թեկուզ, Նիկոլի ասած, համահավասար պայմաններն ու 23 տոկոսի սահմանումը էլի բան է, անկասկած, բայց...
Անգամ եթե մի հրաշքով կարողացան էս ռեֆորմն անցկացնել ու անել այնպես, որ Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը Նիկոլին ինկվիզիցիայի խարույկի վրա չհանեն, ինձ երկու հարց է մտահոգում․
1. Ադյո՞ք հարկային բեռի այսչափ թեթևացումը կբերի ստվերի այնպիսի կրճատման, որը կծածկի հարկաչափի նվազումից նվազող եկամուտները, ինչպես նաև կկանգնեցնի ռեալ գործազրկության աճը, որը կա հիմա: Այլ կերպ ասած' կա՞ երաշխիք կամ էլ իրատեսական շանս, որ 23 տոկոս սահմանելու դեպքում գործատուները ոչ թե կազատեն «ստվերում» մնացած աշխատողին, այլ կգրանցեն, իսկ սպիտակած եկամուտների հարկումը կլրացնի մինչ այս հավաքագրվող հարկերի պակասորդը, որ կգոյանա 28 ու 36 տոկոս հարկաչափերի նվազեցումից:
2. Փաշինյանի խոսքում ականջս խազեց կենսաթոշակայինի մասին արտահայտությունը, թե բա՝ «մենք երկուսուկես տոկոսը փակում ենք, ժողովուրդը չի տալիս»: Պարոն Փաշինյանն ու իր թիմը ոչինչ էլ չեն փակում, այլ հենց ժողովուրդն է տալիս, ուղղակի մեր իսկ հարկերից վճարվում է մեր հարկային սուբսիդիան' մեծացնելով բյուջետային դեֆիցիտը: Ըստ այդմ՝ կարո՞ղ է՝ վերջում պարզվի, որ հարկային այս ռեֆորմի արդյունքում պետությունս դեֆոլտի եզրին հայտնվի: Եթե հաշվարկները կենսաթոշակայինի պես են, ուրեմն՝ քաշվեցինք մենք:
Հավելեմ, որ կոնկրետ ինձ համար լրիվ սպիտակ աշխատելու գինն աշխատակազմի էական կրճատումներն են, ու նույնիսկ 23 տոկոսի սահմանման դեպքում ես մինչև 30 տոկոսին կարող եմ հետ կանչել կրճատվողներից: Ասեմ նաև, որ, որպես 28 տոկոս եկամտահարկ վճարող, չեմ տրտնջում, բայց նյարդայնացնում է ուռավնիլովկայի տրամաբանությունը քոմենթչիների մոտ, թե բա՝ 23 տոկոսի սահմանումից մենակ կօգտվեն նրանք, ովքեր լավ են ապրում: Սիրելի հարգելիներ, բա հավասարություն պահանջելիս ուզում եք հավասար հնարավորություննե՞ր, թե՞ որ բոլորը հավասար վատ ապրեն, ո՞վ է ասել, որ ավելի շատ ստացողն արդար չի վաստակում, ու արդարությունը նրա գրպանին խփելն է: