Մի անգամ մի տարեց մարդ և տղա ճանապարհորդում էին ավանակի վրա: Տղան ուղեկցում էր ավանակին,իսկ ծերուկը
նստած էր ավանակի վրա: Երբ նրանք անցնում էին փոքր գյուղի մոտով,գյուղի մի քանի բնակիչներ սկսեցին աղաղակել
բարձր ձայնով.
“Ապա մի նայեք այս ծերուկին,ով շահագործում է այս խեղճ,անչափահաս տղային: Ինչպիսի սրիկա”: Գյուղն անցնելուց հետո,ծերուկն ասաց.”Մենք ավելի լավ է տեղերով փոխվենք,հակառակ դեպքում մյուս գյուղում էլ մեզ կսկեն
վիրավորել և անպատվել:” Նրանք տեղերով փոխվեցին,ծերուկը սկսեց ուղեկցել ավանակին,իսկ տղան
նստեց ավանակի վրա: Սակայն հաջորդ գյուղում էլ նրանք
ենթարկվեցին քննադատության. “Ապա մի նայեք այս եսասեր
տղային,ով չի հարգում ծառամյալ պապիկին: Նա չի թողնում տարեց մարդուն ավանակի վրա նստել”:
Այս ամենից հետո նրանք որոշեցին ոտքով գնալ,սակայն
հաջորդ գյուղում մարդիկ կրկին սկսեցին գոչել.
“Նայեք այս երկու հիմարներին: Նրանք ավանակ ունեն,սակայն նախընտրում են ոտքով քայլել“: Գյուղն անցնելուց հետո
ծերուկը մի պահ կանգ առավ,մտածեց և եկավ հետևյալ
եզրահանգման.
- Իրականում, կարևոր չէ,թե ինչես դու անում: Մարդիկ , մեկ
է, միշտ կքննադատեն քեզ: