Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է , որ կառավարությունը աշխատում է Ազգային Ժողովի ինքնալուծարման մասին սահմանադրական փոփոխությունների փաթեթի վրա։
Լավ կլինի, որ այս կառավարությունը վերջապես կենտրոնանա իր բուն պարտականությունների կատարման վրա եւ աշխատի մարդկանց սպասելիքները արդարացնելու ուղղությամբ. բարելավի մարդկանց կյանքը, ամրապնդի Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, վարի արդյունավետ արտաքին քաղաքականություն, զարգացնի ժողովրդավարությունը։
ԱԺ-ն մեղավոր չէ, որ ձեզ մոտ առ այսօր ոչինչ չի ստացվում ու այս տեմպերով դժվար էլ ստացվի։ Ուզում եք երկա՞ր մնալ վարչապետ, ապա բարի եղեք գործով զբաղվել։