«Համաձայն չեմ, որ ձախողել ենք, արել ենք առավելագույնը, որ եղած այդ բացասական երևույթները մեղմենք: Իհարկե, կան ծրագրեր, որ չենք արել, բայց ընդհանուր ռազմավարությունը ճիշտ է եղել, իսկ թերացումն այն է, որ Ձեզ հետ միասին չենք կարողացել գալ համաձայնության այն հարցի շուրջ, չենք կարողացել Ձեզ համոզել, որ մեր ախտորոշումներն իրականությանն ավելի մոտ են, քան Ձերը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Ստացվում է, որ բավական չէ ավերել են տնտեսությունը, քայքայել երկիրը, զարկ տվել արտագաղթին ու մի խումբ լկտիացած օլիգարխների բարգավաճումներին, հիմա էլ ափսոսում են, որ դեռ մեզ լրիվ չեն կարողացել համոզել, որ իրենք ճիշտ են... Էսպես մեկ էլ Գեբելսն էր արդարացնում Հիտլերի կողմից հրեաների ողջակիզումը...