Ալբանիան անվանում են Եվրոպայի «մարիխուանայի մայրաքաղաք»։ Ոչ թե «էթանք Հոլանդիա, ուռենք» իմաստով մայրաքաղաք, այլ աճեցնելու և արտահանելու իմաստով։ Նույնիսկ երկրի վարչապետն է դա խոստովանում և հավատացնում Եվրոպային հեղինակավոր «Ֆայնեշնլ Թայմսի» էջերից, որ ջանք չեն խնայում պայքարելու մարիխուանա աճեցնողների ու արտահանողների դեմ։
Ընդհանրապես ալբանացիները Եվրոպայում հայտնի են որպես թմրադեղերի և մարդկային օրգանների անօրինական վաճառքի հմուտ մասնագետներ, որպես ռեկետի ու թրաֆիքինգի պրոֆեսիոնալներ։
Մեկնաբանություններում հղումներ կդնեմ՝ լրացուցիչ պարզաբանումներով։
Իսկ հիմա կարևորը․ ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունվելու է որոշում համաձայն որի Ալբանիայի քաղաքացիներին Հայաստան մտնելու և այստեղ 180 օր գտնվելու համար վիզա չի պահանջվի։
Հիմնավորման մեջ գրած է․ «Որոշման ընդունումը թույլ կտա Ալբանիայի քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով' մեկ տարվա ընթացքում' ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Դա ոչ միայն կնպաստի զբոսաշրջության խրախուսմանն ու խթանմանը, այլև նոր սկիզբ կհանդիսանա ժողովուրդների փոխճանաչման, երկկողմ համագործակցության մի շարք նոր ոլորտների ուրվագծման և զարգացման համար»։
Հ․Գ․ Ես գիտեմ, որ Ալբանիան Հայաստանի քաղաքացիներին դեռևս 2013-ից է առանց վիզա թողնում։ Կարելի է ենթադրել, որ երկկողմանիության սկզբունքով է արվում մեր պատասխան քայլը։ Սակայն պետք է հաշվի առնել, որ ՀՀ քաղաքացիները, բարեբախտաբար, դեռևս չունեն Ալբանիայի քաղաքացիների ռեպուտացիան ու գուցե արժի մի հատ էլ ուշադիր քննել այս հարցը․․․ Առավել ևս, որ այնպես չէ, թե հայաստանցիք կոտորվել են Ալբանիա գնալով։