Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով ադրբեջանական բանակի հրետանային ստորաբաժանումները մասնակցում են «Լավագույն ինքնագնաց հրետանային դիվիզիոն» անվանակարգի մրցույթում։

Մրցույթի նպատակն է պարզել, թե ադրբեջանական բանակի հրետանային ստորաբաժանումների ինչերի են ընդունակ մարտի դաշտում, ինչպիսի ռազմական գործողություններ կարող են կատարել և ինչ թիրախներ կարող են խոցել։

Նախարար Հասանովը վերջին տարիներ մեծ ուշադրություն է դարձնում հենց հրետանային ստորաբաժանումներին, քանի որ ադրբեջանական բանակի ամենաթույլ ստորաբաժանումներից մեկն է։ Իրական ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանական բանակի հրետանին մի շարք սխալներ է թույլ տալիս, որի պատճառով կամ չեն կարողանում խոցել նշանառության տակ գտնվող օբյեկտը կամ պարզապես արկը չի պայթում։

Հրետանում նման ցածր մարտունակությունը իրականում հսկայական վնաս է հասցնում ադրբեջանական կողմին միայն այն պատճառով, որ մեր հրետանավորները իրականում մի քանի անգամ ավելի գրագետ ու պատրաստված ստորաբաժանումներ են։

 

Աշոտ Ասատրյան