Չեմ հասկանում էն մարդկանց, ովքեր ամեն անգամ կլինիկական մահ են տանում, երբ նոր կառավարության ղեկավարը խոսում է թալանի, ձերբակալությունների և այլ հանցագործությունների մասին:
Լավ չի՞, որ երկրի վարչապետը խոսում է դրանց մասին: Բոլոր նորմալ մարդկանց համար դա պետք է շատ լավ լինի: Կարծու՞մ եք չեն պատժվելու հանցագործները: Շատ լավ, եթե չպատժի, ապա ժողովուրդը կպատժի իրեն: Ինչ-որ կապ ունե՞ք հանցագործների հետ: Դուք էլ հետները կդատվեք: Ինչու՞մ է խնդիրը: Ո՞րն է ձեռք առնելու կամ ծաղրելու պատճառը:
Երևի միանգամից մոռացաք, թե նախկինում ինչ մասշտաբի գործարքներ են արվել Հայաստանում, որոնք եղել են օրենքին դեմ, երևի մոռացել եք, թե ինչ քանակությանբ զենք ու զինամթերք հավաքվեց մի քանի օրերի ընթացքում Հայաստանի տարբեր մասերից, այն պարագայում, երբ երկիրը պատերազմի մեջ է ու այդ զենքերը պետք է բանակում լինեին, ոչ թե տարբեր կալիբրի պաշտոնյաներին պատկանող գործարաններում:
Արա , մի օր մեկիդ չհետաքրքրեց, թե դրանք էդքան զենքը ում համար էին պահել, բայց հավեսով հետաքրքրվում եք, թե Նիկոլը օրը քանի անգամա հազում: Դզված եք էլի:
Ոչ մի պետական պաշտոնյա չի կարող հավասարվել պետության հետ: Ցանկացած մեկը, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, եթե որևէ հակապետական քայլ կատարի, պետք է նույն պահին պատասխան տա դրա համար օրենքի ողջ խստությամբ, անկախ այն հանգամանքից, թե ժողովուրդը ինչքան կսիրի կամ կատի նշված անձին: